կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 22:32
Աշխարհ

ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են. Տուսկ

ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են. Տուսկ

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ․ 

Ուրախ եմ ողջունել Նախագահ Սարգսյանին Բրյուսելում:
Այսօր Հայաստանը, որի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք, Եվրոպական միության կարևոր գործընկերն է: Ես ուրախ եմ այսօր հայտարարել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական և տնտեսական շահերը, որոնք մենք կիսում ենք և այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել: Մենք ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, առևտրի և ներդրումային նոր հնարավորությունների և ավելի ընդլայնված շարժունակության համար՝ ի շահ մեր քաղաքացիների: 

Այսօր մենք քննարկել ենք մեր համընդհանուր արժեքները, այդ թվում՝ մեր հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը, որոնք ընկած են նոր համաձայնագրի և մեր ապագա համագործակցության հիմքում: ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանի արտաքին առևտրային առաջին գործընկերն է, առաջին միջազգային դոնորն է և բարեփոխումների ամենամեծ աջակիցը: Մենք մտադիր ենք այս հարաբերությունները էլ ավելի ընդլայնել առաջիկա տարիների ընթացքում: Խրախուսում ենք Հայաստանին շարունակել բարեփոխումները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական զարգացման, գործարար միջավայրի, դատական համակարգի բարելավման, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և ազատ ու արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ: Մենք նաև քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը. ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը պետք է վաղաժամ քաղաքական լուծում ստանա՝ միջազգային իրավունքին համահունչ: Այն ռազմական լուծում չունի: ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին:

Պարո՛ն Նախագահ, 

Հարգելի՛ Սերժ, 

Շատ շնորհակալություն Բրյուսել գալու, այցի և մեր համագործակցության ուղղությամբ Ձեր բոլոր ջանքերի համար: