Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանական միջուկանյին զենքի շրջանակներում ձեռք բերված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու 2-րդ տարելիցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իրանական իշանություններին համեմատել է նացիստներին։
«75 տարի առաջ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները գործել են համատեղ, որպեսզի ազատեն աշխարհւ նացիստներից և նրանց այլատյաց գաղափարախոսությունից։ Այսօր մենք կանգնած ենք լրջագույն վտանգի առաջ այլ հանցավոր ռեժիմի կողմից, և մենք դարձյալ կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալ մեզ, որպեսզի կանգնեցնենք հակասեմիստական խոշորագույն հովանավորին», - նշվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ըստ նրա՝ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց 2 տարի անց ամերիկացիներն ավելի անտանգ են, իսկ Մերձավոր Արևելքը գտնվում է խաղաղության մեջ ավելի, քան եթե ԱՄՆ-ն մնար համաձայնագրի շրջանակներում։
Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կօգտագործի իր բոլոր հնարավոր դիվանագիտական լծակները՝ Իրանին զենք վաճառելու էմբարգոն երկարաձգելու համար, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին։