կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-11 18:37
Սպորտ

Վարշավան պատրաստվում է ֆուտբոլային հանդիպմանը․ (լուսանկարներ, տեսանյութ)

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր տեղի կունենա ԱԱ-2018-ի ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումը։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Լեհաստանի մայրաքաղաքում երեկ գրեթե ամբողջ օրվա ընթացքում անձրևը չէր դադարում, այսօր տեղոմներ չկան, սակայն եղանակը մռայլ է։ Չնայած նրան, որ մի քանի ժամ կա հանդիպման մեկնարկին, օրն էլ աշխատանքային է, սակայն,   Վարշավայի փողոցներում   նկատելի է ֆուտբոլային շունչը։   Ներկայացնում ենք  Yerkir.am-ի  լուսանկարներն ու տեսանյութը Վարշավայից։