կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-26 13:19
Աշխարհ

Ռոտշիլդների ժառանգը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել նացիստների բռնագրաված կարողությունը

Ռոտշիլդների ժառանգը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել նացիստների բռնագրաված կարողությունը

Ռոտշիլդների ընտանիքի ավստրալական ճյուղի ժառանգը դատական հայց է ներկայացրել Վիենայի իշխանություններին կարողության համար, որը բռնագրավվել էր նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գրում է «Մեդուզա»-ն՝ հղում կատարելով The Financial Times-ին:

Դատարան է դիմել Ալբերտ ֆոն Ռոտշիլդի ծոռը՝ ամերիկացի ներդրող Ջեֆրի Խոգեն:

Հայցը վերաբերում է ֆոնդին, որը հիմնադրվել էր բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդի կողմից 1905 թվականին, որին նաև պատկանել են մի քանի շենքեր՝ ներառյալ պալատը, որում գործում էր աշխարհում առաջին հոգեբուժարաններից մեկը:

1938 թվականին ֆոնդը, ինչպես նաև Ավստրիայում Ռոտշիլդների մյուս կարողությունը բռնագրավվել էր նացիստների կողմից: 1956 թվականին ֆոնդը վերականգնվել էր, սակայն, ինչպես պնդում է Խոգեն, Ռոտշիլդներին այդ մասին չէին տեղեկացրել:

Դատական հայցի համար առիթ է եղել անշարժ գույքի վաճառքը, որը պատկանել է ֆոնդին: Ռոտշիլդների ժառանգը պնդում է, որ շենքը վաճառվել է իջեցված գնով ե Վիենայի իշխանությունները «ըստ էության խարդախությամբ արել են այն, ինչը 1938 թվականին արվել էր կոպիտ ուժի միջոցով»:

Հայցվորը գնահատել է ֆոնդի կարողությունը 10 միլիոն եվրոյի չափով: Այդկերպ, գրում է Financial Times-ը, խոսքը վերաբերում է իրավունքների վերականգնման խոշորագույն հայցերից մեկին: Ռոտշիլդների ժառանգը հայտարարել է, որ եթե դատարանը համաձայնվի վերադարձնել կարողությունը, նա կփոխանցի այն «Ավստրիայի ժողովրդին»:

Վիենայի իշխանությունների շահերը ներկայացնող փաստաբանները համարում են, որ դատարանը կմերժի Ռոտշիլդների ժառանգի բոլոր պահանջները: Կարողության առնչությամբ նրանք ասում են, որ Ռոտշիլդների ֆոնդի հետ մի քանի տասնյակ տարի առաջ կնքվել են պայմանագրեր, որոնք ենթադրում են «ֆոնդի սկզբնական մտադրությունների նկատմամբ խորին հարգանք»,-հայտարարել է փաստաբանը: Դեռեւս, հավելել է նա, այդ պայմանագրերը ոչ ոք կասկածի չի ենթարկել:

1990-ականների վերջում Ավստրիայի իաշխանություները վերադարձրել էին Ռոտշիլդներին արվեստի տասնյակ ստեղծագործություններ, որոնք բռնագրավել էին նացիստների կողմից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել էին պետական թանգարաններում: