Միասին կարող ենք
կարևոր
928 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 23:39
Տարածաշրջան

Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ-Իրան ռազմավարական համագործակցությունը

Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ-Իրան ռազմավարական համագործակցությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել Մոսկվայի ու Թեհրանի ռազմավարական համագործակցության արագացման օգտին։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Իրանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից ցուցաբերված աջակցությունն ու համերաշխության խոսքերը, ինչպես նաև զրույցի ընթացքում ընդգծել է ռազմավարական համագործակցության արագացման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական, լոգիստիկ և տարածաշրջանային ոլորտներում»,-ասվում է Փեզեշքիանի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում սկսվել է հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։  Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։

Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։