|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել Իսրայելի վրա և արագացնել նրա դուրսբերումը Լիբանանի տարածքից։
«Իսրայելական զորքերի դուրսբերումը «խաղաղության և կայունության ուղղությամբ ցանկացած իրական, շոշափելի առաջընթացի» բանալին է։
Եթե Իսրայելը շարունակի և ձգտի պահպանել իր ներկայությունը, դա չի նպաստի ԱՄՆ-ի և Լիբանանի կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով ինքնիշխանության վերականգնման և պետական ինստիտուտների ամրապնդման կարևորությունը։
Հիշեցնենք՝ Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ ԱՄՆ հովանու ներքո Վաշինգտոնում անցկացված հինգ փուլերի բանակցություններից հետո։
Չնայած դրան՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին։