Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագացնել ապաստանի տրամադրման հարցում մերժված փախստականների արտաքսումը հայրենիք այն բանից հետո, երբ ծնունդով Թունիսից Անիս Ամրին Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչական ակտ է կատարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը ։
Ելույթ ունենալով «Պաշտոնյաների գերմանական միություն» արհմիութենական միավորման համագումարում՝ Մերկելն ասել է, որ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ անհրաժեշտ են միջոցներ, որոնք թույլ կտան տուն ուղարկել այն միգրանտներին, որոնց ապաստանի տրամադրման խնդրագիրը մերժվել է:
Մերկելը հորդորել Է գործադրել բոլոր ջանքերը և երաշխավորել, որ ապաստան ստացած միգրանտները ինտեգրվեն գերմանական հասարակության մեջ, իսկ մնացածները` հեռանան երկրից: