կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 23:48
Աշխարհ Տարածաշրջան

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել արագացնել գիտության զարգացումը ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել արագացնել գիտության զարգացումը ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել արագացնել երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացումը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, Խամենեիին վերագրվող հայտարարության համաձայն՝ Իրանը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի հիմնարար գիտությունների զարգացմանը, ընդլայնի գիտական հետազոտությունների շրջանակը և ուսումնասիրի մինչ այժմ չհետազոտված ուղղությունները։

Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և վերացնել տեխնոլոգիական խոչընդոտները, որոնք սահմանափակում են երկրի գիտական ու տեխնոլոգիական հնարավորությունները։