|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական խմբի անդամները Ադրբեջանին կոչ են արել արագացնել դիակների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը:
Լիտվայի խորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում արագացնել դիակների, ռազմագերիների, պատանդների փոխանակումը և անհապաղ դադարեցնել նրանց դեմ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:
Գերիների անհապաղ վերադարձը կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտը վերականգնելու առաջին քայլերից մեկը:
Մենք նաև կոչ ենք անում Եվրամիության մարմիններին՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել այս հումանիտար հարցը»: