|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իրանի հյուսիս-արևմուտքում իրականացված գործողության մասին, որի ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել է մի խմբավորում, որը փորձում էր ներթափանցել երկրի տարածք՝ դիվերսիաներ իրականացնելու նպատակով։
Ինչպես հայտնում է Mehr-ը, ԻՀՊԿ տվյալներով՝ խմբավորումը հայտնաբերվել է հետախուզական միջոցառումների արդյունքում, որից հետո ընկել է իրանական ուժերի կազմակերպած դարանակալման մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Փիրանշահր քաղաքի մոտակայքում գտնվող լեռնային տեղանքում՝ կրակային միջոցների աջակցությամբ։
Իրանական բանակից հայտնել են, որ խմբի կազմում եղած հինգ հոգուց ոչ ոք ողջ չի մնացել։ Առգրավվել է նաև զենք և հանդերձանք։