Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրդական «Աֆրինի ազատագրության ուժերը» գնդակոծել են Թուրքիայի կողմից բռնազավթված Սիրիայի Աֆրին շրջանի Շերավա բնակավայրում տեղակայված թուրքական ուժերի դիրքերը։ Այս մասին հայտնում է ԱԱՈւ-ի թելեգրամյան էջը։
Հարձակման ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈՒ 3 զինծառայող, ևս երեքը վիրավորում են ստացել։ Նաև ոչնչացվել են երեք մեքենաներ, որից երկուսը զինամթերք էր տեղափոխում։ Թուրքական կողմը դեռևս չի արձագանքել այս տեղեկությանը։
Քրդական Fırat գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան իր հերթին բռնազավթված Թել-Աբյադ շրջանի Հիվեջա գյուղում դաժանորեն կտտանքների ենթարկելով սպանել է քաղաքացիական անձի. հայտնում է Yerkir.am-ը։
Թուրքիան Թել-Աբյադը բռնազավթել էր 2019 թ. հոկտեմբերի 9-ին ձեռնարկած «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի ժամանակ։ Քաղաքի հարյուրավոր բնակիչներ կոտորվել են, ենթարկվել կկտանքների, բռնագրավվել է նրանց գույքը։
Հիշեցնենք, որ ներկայիս Թել Աբյադ քաղաքը կառուցվել է 1914-18 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով աքսորված հայերի կողմից։ Նախքան Սիրիայի քաղաքացիական պատերազմը այստեղ ապրում էր մոտ 250 հայ ընտանիք։