Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 22-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում եւ Նոյեմբերյան քաղաքում խոսակցություններ էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտը Բաղանիս գյուղ է մտել,դպրոցահասակ երեխա է կորել. գրում է Aravot.am-ը:
Հետո երեխայի անհետանալու մասին լուրը հերքվեց: Սակայն Բաղանիսում անծանոթի հայտնվելու մասին տեղեկությունը չի հերքվել: Բաղանիսի միջնակարգ դպրոցից ստացված տեղեկություններով՝ հունվարի 22-ի կեսօրին գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Հովակիմյանը ցանկացել է մտնել գյուղի դպրոցի զուգարան, որը գտնվում է դպրոցի շենքից դուրս, կրթօջախի ֆուտբոլի մարզադաշտի հարեւանությամբ: Տղան տեսել է, որ զուգարանի դուռը փակ է,քիչ անց զուգարանից դուրս է եկել սեւազգեստ, գլխարկն աչքերին քաշած մի տղամարդ:
Սերյոժան ձայն է տվել, հարցրել,թե ով է նա: Վերջինս փախուստի է դիմել, տղան հետեւել է նրան: Անծանոթն առանց գետնին հպվելու՝ ցատկել է մոտ 1 մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով եւ անհետացել: Սերյոժա Հովակիմյանը դրանից հետո հեռախոսային հաղորդագրություն է գրել այդ ժամանակ դասարանում գտնվող ընկերոջը, նրանք երկուսով շրջել են տարածքով, սակայն անծանոթին չեն տեսել: Սերյոժա Հովակիմյանը իր տեսածի մասին ուսուցիչներին պատմել է դեպքից մեկ ժամ անց:
Նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Ժորա Սահակյանը պատմել է,որ այդ օրը դպրոցամերձ, վերոհիշյալ զուգարան հաճախելու ժամանակ անհանգստություն է ունեցել, երբ զուգարանի հարեւան խցում, տախտակների արանքով անծանոթ մարդ է տեսել: Հունվարի 22-ի, լույս 23-ի գիշերը Բաղանիսի 24-ամյա բնակիչ Մհեր Ալավերդյանն իր տան մոտ անծանոթ մարդկանց ձայներ է լսել: Նա առավոտյան նշված տեղում հայտնաբերել է հեռադիտակի ռետինե շրջանակ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը չի հավատում,որ Բաղանիսի դպրոցի մոտ ադրբեջանցի է հայտնվել,նա համագյուղացի երեխաների պատմածը համարում է նրանց վառ երեւակայության հետեւանք:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ: