կարևոր
1285 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-17 14:55
Հասարակություն

Հայ-թուրքական սահմանից ՀՀ ներթափանցած անձը կամ անձինք դեռ չեն հայտնաբերվել

Հայ-թուրքական սահմանից ՀՀ ներթափանցած անձը կամ անձինք դեռ չեն հայտնաբերվել

Հայ-թուրքական սահմանի՝ Ռանչպար գյուղի հատվածում թուրքական կողմից սահմանն ապօրինի հատած անձը կամ անձինք մինչ այս պահը չեն հայտնաբերվել։

«Փաստինֆո»-ն այս հայտարարությունից հինգ օր անց դիմել է ԱԱԾ-ին՝ պարզելու, թե արդյո՞ք սահմանախախտ անձինք հայտնաբերվել են, թե՝ ոչ, պարզվեց՝ ոչ։ Ավելին՝ կառույցից զերծ են մնացել մեկնաբանությունից՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ տվյալներ են ստացվել սույն թվականի դեկտեմբերի 11-ին՝ գիշերը ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է կատարվել։

Փաստենք, որ արդեն հինգ օր է, ինչ սահմանն ապօրինի հատած անձինք, որոնք կարող են լինել ահաբեկիչ կամ լրտես ազատ շրջում են ՀՀ տարածքում, իսկ պատկան մարմինները երևի լուռ հետևում են, թե երբ քաղաքացիներն ինքնուրույն կգտնեն և կվնասազերծեն տվյալ անձնաց։ Հիշեցնենք, որ նման դեպք եղել է նախորդ տարի, երբ Հայաստանի սահմանը հատել էին ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիներն ինքնուրույն կարողացել էին զինծառայողներից մեկին վնասազերծել, իսկ մյուսն արդեն հասցրել էր սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։