Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դնեպրոպետրովսկի հարավային ծայրամասում ռուսական զինված ուժերը «Կալիբր» ծովային՝ բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են «եվրոպական երկրներից մեկի կողմից Կիևին մատակարարված» զենիթահրթիռային Ս-300 դիվիզիայի սարքավորումները։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ոչնչացվել են նաև Ուկրաինայի զինված ուժերին պատկանող Ս-300 զենիթահրթիռային համակարգերի չորս արձակման կայանքներ։
Կոնաշենկովը հայտնել է, որ վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի մինչև 25 զինծառայող։
Ապրիլի 10-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր նաև, որ Նիկոլաևի շրջանի Ստարոբոգդանովկա գյուղի տարածքում և Չուգուևի ռազմական օդանավակայանում ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող Ս-300 հակաօդային պաշտպանության արձակման կայանքներ։
Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Սլովակիան գաղտնի և անվճար Ուկրաինային է տրամադրել իր միակ՝ խորհրդային արտադրության Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգը, որի դիմաց ԱՄՆ-ը խոստացել է երկիր ուղարկել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի չորս մարտկոց։