|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։
«2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի»,- հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե ազգությամբ ադրբեջանցի և թուրք քանի անձ է այցելել Հայաստան, գերատեսչությունից հայտնել են, որ սահմանը հատող անձանց ազգության վերաբերյալ տեղեկություն առկա չէ։