կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-26 13:54
Քաղաքական

Տարեսկզբից ավելի քան 160 հազար օտարերկրացու մուտքը Ռուսաստան արգելվել է

Տարեսկզբից ավելի քան 160 հազար օտարերկրացու մուտքը Ռուսաստան արգելվել է

Ռուսաստանի ՆԳՆ-ն ընթացիկ տարվա 11 ամսում արգելել է ավելի քան 160 հազար օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, ինչը մոտ 9 հազարով քիչ է անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այս մասին է վկայում միգրացիոն իրավիճակի գերատեսչության ամփոփագիրը, որին ծանոթացել  է ՏԱՍՍ-ը։

«2021թ. հունվար-նոյեմբերին 161 հազար 756 օտարերկրյա քաղաքացու եւ քաղաքացիություն չունեցող անձանց արգելվել է մուտքը ՌԴ»,- ասվում է ամփոփագրի նյութերում։ Ընդ որում՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցում այդ ցուցանիշը 170 հազար 393 էր։

ՆԳՆ-ում մինչ այդ տեղեկացրել էին, որ Ռուսաստանի տարածք օտարերկրացիների մուտքի արգելքի հիմնական պատճառներն են ժամանակավոր կեցության ժամկետների խախտումը եւ անօրինական աշխատանքային գործունեությունը։ Դեպքերի մեծ մասում խոսքը մերձավոր արտասահմանից առանց վիզայի ՌԴ եկածների մասին է։