|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուս զինվորականները 2024 թվականի սկզբից նոր շրջաններում իրենց վերահսկողության տակ են վերցրել 403 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ ՌԴ զինված ուժերին հաջողվել է ազատագրել ԿԺԴՀ-ի չորս բնակավայր՝ Նևելսկոյե գյուղը, ինչպես նաև Օռլովկա, Տոնենկոե և Կրասնոյե գյուղերը։ Իր հերթին Զապորոժիեի շրջանում Միրնոյե գյուղը անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ։ Շոյգուն նշել է, որ հակահարձակման ձախողումից հետո ուկրաինացի զինվորները փորձում են տեղակայվել առանձին գծերում և դիրքերում, բայց նաև ձախողվում են։ ՌԴ ՊՆ ղեկավարը հավելել է, որ ռուսական բանակը շարունակում է հետ մղել Ուկրաինայի Զինված ուժերին։
Նախարարը հիշեցրել է, որ մարտ ամսին ներքին գերճշգրիտ զենքերն ու անօդաչուները 190 խմբակային և երկու զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, ինչպես նաև հարվածել են ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներին։