|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անդրեյ Մաեչիչը Աֆրինում ստեղծված իրավիճակի մասին զեկույցում հայտարարել է, որ մարտի 18-ից սաստկացող գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ լքել է Աֆրինը:
Ըստ Demokartahebr-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյան նշել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
«Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին արձանագրված հակամարտությունների սրման պատճառով Աֆրինը լքել է 104 հազար խաղաղ բնակիչ»,- նշել է նա:
Մաեչը հավելել է նաև, որ Աֆրինից հեռացած բնակիչների մոտավորապես 75 հազարը տեղափոխվել է Թել Ռիֆաթ, իսկ 29-ը՝ Նուբլ եւ Զեհրա շրջաններ: