Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընթացիկ տարվա 11 ամսում Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացի քաղաքացիների թիվը կազմել է 667 հազ. 939, ինչը մոտ 105 հազարով ավելի է անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այս մասին վկայում է ՆԳՆ միգրացիոն իրավիճակի ամփոփագիրը, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ը։
«2021թ. հունվար-նոյեմբերին այն անձանց թիվը, որոնց համար ընդունվել է ՌԴ քաղաքացիություն ստանալու որոշում, կազմել է 667 հազ. 939»,- ասվում է ամփոփագրում։ Ընդ որում՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցում այդ թիվը 563 հազ. 342 էր։
ՆԳՆ տվյալներով՝ ավելացել է նաեւ միգրացիոն հաշվառման վերցված օտարերկրացիների թիվը։ Այսպես, եթե 2020թ. 11 ամսում նրանք 8 մլն 983 հազ. 944 հոգի էին, ապա ընթացիկ տարում՝ 11 մլն 895 հազ. 887։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստան արդեն ավելի քիչ են գալիս վիզային երկրների քաղաքացիները։ «2021թ. հունվար-նոյեմբերին ձեւակերպվել են 183 հազ. 157 օտարերկրյա քաղաքացու եւ քաղաքացիություն չունեցող անձանց վիզաներ»,- նշվում է ամփոփագրում։ Ընդ որում՝ 2020թ. նույն ժամանակամիջոցում այդ ցուցանիշն ավելի քան 206 հազար էր։
Սեպտեմբերի վերջին Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հայցադիմումներն ավելանում են։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողներ մեջ զգալիորեն շատ են Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ղազախստանի քաղաքացիները։