Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆիզիկական անձինք ո՛չ ԵԱՏՄ անդամ երկրից անձնական օգտագործման ավտոմեքենա ներմուծելիս մյուս տարեսկզբից կվճարեն միասնական դրույքաչափերով գանձվող մաքսային վճարներ: Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՊԵԿ ՄՀՎ սակագնային կարգավորման հսկողության բաժնի պետի պաշտոնակատար Գարիկ Մինասյանը բացատրեց, որ դա մաքսատուրքի հարկերի հանրագումարն է՝ առանց այդ հարկերը տրոհելու. չի առանձնացվում՝ քանի տոկոսն է մաքսատուրքը, քանի տոկոսը՝ ԱԱՀ-ն: Բացի այդ՝ ներօրենսդրական կարգավորմամբ գանձվելու է բնապահպանական հարկ՝ պայմանավորված մեքենայի արտադրության տարեթվով:
Մեկ օրինակով բացատրելով՝ ՊԵԿ պաշտոնյան առանձնացրեց, ասենք, մի ավտոմեքենա, որի տարեթիվը չի գերազանցում 3 տարին, և արժեքը չի գերազանցում 8500 եվրոն: «Ենթադրենք՝ մեր մեքենայի ձեռք բերման գինը կազմում է 7000 եվրո, հաշվում ենք 54 տոկոսը, ստացվում է 3 780 եվրո, բայց ոչ պակաս 1 խորանարդ սմ շարժիչի համար՝ 2,5 եվրո: Ասենք՝ մեր մեքենայի աշխատանքային շարժիչը 2500 խորանարդ է, հաշվարկն այսպես է կատարվում՝ 2 500 բազմապատկած 2,5 եվրո՝ լինում է 5000 եվրո: 5000 եվրոն ավելի բարձր է, քան մեր հաշվարկած 54 տոկոսը՝ 3 780 եվրոն: Այդ դեպքում հիմք է ընդունվում 5000 եվրո դրույքաչափը՝ 5000 եվրոյով է հաշվարկը կատարվելու»,- պարզաբանեց նա:
Ֆիզիկական անձանց համար տրանսպորտային միջոց ներմուծելիս ավտոմեքենայի տեղափոխման և ապահովագրության ծախսերը չեն ներառվում արժեքի մեջ:
Ստացվում է, որ եթե մեքենայի ինքնարժեքը 7000 եվրո է, ԱՄՆ-ից ներմուծել է՝ 1500 դոլար և 5000 եվրոյի չափով միասնական մաքսային դրույքաչափ է վճարելու, վերջնական գինը լինելու է 13 300 եվրոյի չափ:
ԵԱՏՄ-ից ներկրված մեքենաների դեպքում բնապահպանական հարկ գանձվում է՝ կախված ավտոմեքենայի արտադրման տարեթվից. որքան հին է, այնքան բնապահպանական հարկը բարձր է:
Գարիկ Մինասյանը համեմատության համար հաշվեց նաև ԵԱՏՄ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն հանդիսացող երկիր ավտոմեքենա ներմուծելու գները. եթե պայմանականորեն 7 000 եվրո ընդունենք, և տարեթիվը լինի 5 տարուց ավելի, բայց 10 տարուց պակաս, այդ դեպքում բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանված է 2 տոկոս: Կստացվի 7 140 եվրո ինքնարժեքը՝ գումարած տեղափոխման ծախսերը:
Այսինքն՝ առաջին դեպքում՝ 13 300, երկրորդ դեպքում՝ 7 140:
ՊԵԿ պաշտոնյան ներկրողների ուշադրությունն է հրավիրում, որ, հնարավորության դեպքում, ձևակերպում իրականացնող մաքսային մարմին ներկայանան մինչև նոր տարվա սկսվելը, հակառակ դեպքում՝ մաքսային վճարները կգանձվեն նոր՝ թանկ գնով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.