|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսրայելի կառավարությունը կիրակի օրը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը քվեարկությունից հետո հայտարարել է.
«Երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար»։
Նախագիծն այժմ պետք է ներկայացվի Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։
Սաարը ավելի վաղ նշել էր, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտականություն» է։