|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կալիֆոռնիայի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը ու ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ արել միանալ իրենց Արցախի ազատությանն աջակցելու հարցում։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆաուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը՝ նշելով․ «Էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին»։