Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ով երեկ՝ հունվարի 28-ին, Հոլոքոստի հիշատակին նվիրված ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կարծես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. գրում է Asbarez-ը` վկայակոչելով իսրայելական Haaretz-ը:
Մարդու իրավունքների իսրայելցի ակտիվիստ և Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Յարոն Վեյսն Asbarez-ին տրամադրել է Ռիվլինի` եբրայերենով ասված խոսքերը` Յոաֆ Լոֆի թարգմանությամբ:
Ռիվլինը, մեջբերելով 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության օրերին, «Նիլի»-ից (հրեական լրտեսական ցանց` Պաղեստինում) Ցեղասպանության վերաբերյալ Ավշալոմ Ֆեինբերգի խոսքերը, ասել է. «Ֆեինբերգը դա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և հերքման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր հերքում կատարված սպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են նրանց` հազարներով գալու ժամանակ՝ սոված, փայտեր այրելով: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, և մինչ օրս նրանց ժառանգները ապրում են այնտեղ»:
Իսրայելի նախագահը եզրափակել է իր խոսքերը հետևյալ հայտարարությամբ. «Այսօր մենք պետք է մեզ անկեղծ հարց ուղղենք՝ արդյո՞ք մեր պայքարը, այս Ասամբլեայի պայքարը ցեղասպանություն երևույթի դեմ բավարար արդյունավետ է: Արդյունավե՞տ էր արդյոք այն Բոսնիայում: Արդյունավե՞տ էր այն Խոջալուի սպանությունները կանխելու համար»: