|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելի արտգործնախարարությունը համոզված է, որ Թուրքիային իրենց ներողությունը պետք չէ: ԱԳՆ վերլուծաբանների կարծիքով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է օգտագործել թուրք-իսրայելական հարաբերություններում ճգնաժամը իսլամական աշխարհում իր շահերն առաջ տանելու համար. գրում է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը:
Այդ կապակցությամբ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է Թուրքիային միջազգային ասպարեզում հակադարձելու գործողությունների ծրագիր մշակել:
Այդ միջոցառումների շրջանակներում նախատեսվում է մերձեցում Հայաստանի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով: ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Լիբերմանը մտադիր է հանդիպել հայկական լոբբի հետ եւ առաջարկել Իսրայելի օգնությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, նաեւ Արարատ լեռան պատկանելության վեճում:
Ի հեճուկս Թուրքիայի` իսրայելցիները պատրաստվում են բացեիբաց հանդիպել նաեւ քրդական անջատողական կազմակերպությունների ղեկավարների հետ եւ պայքարել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: