|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. տեղեկացնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Ընդունված բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է արվում անել ամեն ինչ՝ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:
Կանադայի կառավարությանն առաջարկվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով: