|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Հարցի քննարկումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում»,- ասել է նա։
Վասիլևը ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությանը՝ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում։
«Դե ֆակտո իրադրության այսպիսի վիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քվոտային պաշտոններում քարտուղարությունում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ միացյալ շտաբից»,- ավելացրել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։