Միասին կարող ենք
կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-24 22:41
Աշխարհ

ԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. Կաց

ԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. Կաց

Միացյալ Նահանգները Իսրայելից չի պահանջում զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից. մի պայման, որը Լիբանանը առաջ է քաշում հրադադարի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում։ Ինչպես փոխանցում է Ֆրանսպրեսը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը. այն չի ծրագրում դուրս բերել զորքերը։ Նրա պնդմամբ՝ այս պահին Վաշինգտոնը նույնպես համապատասխան պահանջ չի ներկայացրել։

Մենք հայտարարել ենք, որ ամեն դեպքում չենք նահանջի, և այս պահին, ու սա դիվանագիտական ձեռքբերում է, չկա ամերիկյան պահանջ՝ Լիբանանից Իսրայելի դուրսբերման վերաբերյալ»,- ասել է Կացը։

Իսկ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հանդես է եկել երկրի հարավում իսրայելական ռազմական ներկայության և լիբանանյան գործերին արտաքին միջամտության դեմ՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների ֆոնին, որտեղ քննարկվում են հնարավոր կարգավորման և «Հըզբոլլահ»-ի զինաթափման չափանիշները։

Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի ծավալուն դիվանագիտական գործընթացի ֆոնին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին։