|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Ըստ DHA-ի` Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը Վենեսուելայում իրավիճակի սրման ֆոնին զանգահարել է Մադուրոյին` քաջալերելու նրան:
«Մեր նախագահն իր աջակցությունն է հայտնել նրան` ասելով. «Մադո՛ւրո, եղբա՛յրս, պի՛նդ կաց, մենք քո կողքին ենք»: Թուրքիան նախագահ Էրդողանի գլխավորությամբ պահպանելու է հեղաշրջման փորձերի դեմ իր սկզբունքային ու վճռական դիրքորոշումը»,- ասել է Քալընը: