Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:
ԵԽԽՎ անդամների հայտարարության մեջ ասվում է.
«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը.
Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022թվականի սեպտեմբերին:
Ռազմական ագրեսիայի այս գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հայաստանի բնակավայրերին պատճառվել է զգալի վնաս, ագրեսիայի հետևանքով գրանցվել են հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։
Կան սարսափելի խոշտանգումների, գերեվարված և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի ապացույցներ։
Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի , միջազգային մարդասիրական իրավունքի և կանոնադրությա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների նորմերը:
Մենք նաև դատապարտում ենք ռազմագերիների և գերեվարված հայերի դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում։
Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ կերպով ներգրավվել բանակցային գործընթացում։
Մենք պահանջում ենք ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ գերիների հրատապ հայրենադարձում»: