Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-14 12:15
Աշխարհ

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է վերահսկել ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր միջուկային համաձայնագրի իրականացումը

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է վերահսկել ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր միջուկային համաձայնագրի իրականացումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային էներգետիկային վերաբերող հնարավոր պայմանավորվածությունների կատարման ստուգման հարցում։

Ինպես հայտնում է Yonhap գործակալությունը, նա նշել է, եթե կողմերը համաձայնության հասնեն և դիմեն ՄԱԳԱՏԷ-ին՝ ստուգման առաքելություն իրականացնելու խնդրանքով, պետք է համապատասխան թույլտվություն ստանալ գործակալության Կառավարիչների խորհրդից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը հունիսի 14-ին պետք է վերջնականացնեն համաձայնագիրը, որի շրջանակում Հորմուզի նեղուցը լիովին կբացվի։ Իր հերթին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նշել էր, որ խաղաղ համաձայնագիրը, հավանաբար, վերջնական տեսք կստանա առաջիկա 24 ժամվա ընթացքում, որից հետո կողմերը կանցկացնեն տեխնիկական մակարդակի բանակցություններ։