|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված` ԱՄՆ-ի վերաբերմունքը թուլության նշան է: Այս մասին, ըստ Թեհրանում լուսյ տեսնող «Ալիք» թերթի, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին` նշելով, որ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների դեմ եվրոպացիների դիմակայությունը վկայում է այն մասին, որ Թրամփին չի հաջողվել իրագործել իր նպատակները:
«ԱՄՆ-ը ջանք չխնայեց միջազգային հանրությանն իր հետ համաքայլ դարձնելու համար: Բայց, Իսրայելից եւ Սաուդյան Արաբիայից բացի, որևէ այլ երկիր չընկերակցեց նրան: Սա ԱՄՆ քաղաքականության ձախողման մասին է վկայում»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը:
Նա նշել է, որ Վաշինգտոնն արեց հնարավոր ամեն ինչ Միջուկային համապարփակ համաձայնագիրն առ ոչինչ դարձնելու համար: «Միջազգային հանրությունը, սակայն, դիմակայեց դրան: Ի դեպ, չեմ հիշում, թե երբևէ որևէ երկրի նախագահ ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ծաղրուծանակի առարկա դառնա»,- ասել է Արաղչին՝ հավելելով, որ եվրոպական կողմի` ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների հետ կապված մերժողական վերաբերմունքը վկայում է այդ երկրի տնտեսական հեգեմոնիայի անկման մեկնարկի մասին: