Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր թվիթերյան պաշտոնական գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Վրաստանը կվերահսկի ԱՄՆ-ի ու «Թալիբանի» միջև համաձայնագրի իրականացումը. հայտնում է Yerkir.am-ը:
Միևնույն ժամանակ նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանը իրական առաջընթաց կլինի Աֆղանստանում պատերազմը դադարեցնելու հարցում:
«Կարևոր պահը հասունացել է: Նախագահ Թրամփի խաղաղության ծրագիրը իրական առաջընթաց կգրանցի Աֆղանստանում պատերազմը դադարեցնելու հարցում: Վրաստանը շարունակում է աջակցել Միացյալ Նահանգներին՝ համոզվելու համար, որ համաձայնագրի պահանջներն կատարվել են»,- մասնավորապես նշել է Վրաստանի վարչապետը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և «Թալիբանը» պատմական համաձայնագիր են ստորագրել Աֆղանստանում խաղաղության գործընթացը սկսելու մասին:
Ըստ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ստորագրված փաստաթղթի՝ ԱՄՆ-ը փուլ առ փուլ դուրս կբերի 18 տարի շարունակ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքը, որից հետո թալիբանների և Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը բանակցություններ կսկսեն խաղաղության հաստատման շուրջ:
Միացյալ Նահանգները Աֆղանստան է ներխուժել 18 տարի առաջ՝ Ջորջ Բուշի նախագահության օրոք՝ Թալիբանի ռեժիմն ոչնչացնելու նպատակով, որը ապաստան էր տվել միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Այն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատևական պատերազմն է: