| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանը դարձյալ թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալ, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ էսլամիի հայտարարությանը:
«Համաձայնեցված է, որ ՄԱԳԱՏէ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի իրականացնի անհրաժեշտ աշխատանքները տեսախցկիների հետ: Մենք պայմանավորվել ենք, որ ՄԱԳԱՏէ-ի գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Թեհրան եւ կանցկացնի բանակցություններ իշխանությունների հետ»,-հայտնել է էսլամին:
Նա նշել է, որ Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ վստահության ամրապնդմանը:
«Մենք վարել ենք կառուցողական բանակցություններ, եւ մեր միջեւ խնդիրները կրում են միայն տեխնիկական բնույթ»,-հավելել է նա:
Մայիսի վերջում ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանը երեք ամսով երկարաձգել են իրանյան միջուկային օբյեկտների մոնիթորինգի մասին ժամանակավոր պայմանավորվածությունը: Սակայն Իրանը դադարեցրել է ՄԱԳԱՏէ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի հավելված արձանագրության գործողությունը, որից հետո գործակալությունը զրկվել է հսկողության տեսախցիկների հասանելիությունից իրանյան միջուկային օբյեկտներում: Թեհրանում հայտարարել են, որ տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը կջնջվի երեք ամիս անց, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները: