|
Փոխարժեքներ
14 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղը հյուրընկալորեն բացել էր իր դռները բոլորի առջև․ գյուղը մեծ խանդավառությամբ նշում էր ավանդական Կաթնապրի տոնը (կամ Ծաղկետոնը)։
Տոնական արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր։ Կաթնապրի տոնի գեղեցիկ ավանդույթը Փոքր Խանչալի են բերել գյուղի նախնիները, ովքեր ժամանակին գաղթել են Էրզրումի նահանգի Դինարիգոմ, Մեղուս, Քյոշք և հարակից այլ գյուղերից։
Կաթնապուրը երկշաբաթյա տոնախմբություն է, որի յուրաքանչյուր դրվագ հագեցած է յուրահատուկ խորհրդով։
Տոնի սկիզբը դրվում է ծաղկաքաղով։ Երիտասարդները բարձրանում են «Ծաղկունանք» կոչվող վայրը, ծաղիկներ հավաքում, գեղեցիկ փնջեր ու ծաղկախաչեր հյուսում, ապա դրանք տուն առ տուն բաժանում համագյուղացիներին։
Տոնն ունի ևս մեկ հետաքրքիր ու յուրօրինակ ծես։ Երիտասարդներն ընտրում են գյուղի «տատին ու պապին», ովքեր ստանձնում են տոնական միջոցառումը կազմակերպելու և ջահելներին համախմբելու առաքելությունը։
Տոնական օրը մեկնարկում է վաղ առավոտյան՝ Թևաթորոս մատուռի շրջակայքում՝ ավանդական կլոր շուրջպարերով։ Ուշագրավ է, որ այս էրզրումյան պարերը պահպանվել են միայն Փոքր Խանչալիում և ներկայացնում են մշակութային հսկայական արժեք։
Նյութի աղբյուրը՝ Javakheti Georgia