Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 1-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Ս. Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Հին Վեհարանից Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Ս. Գեղարդը:
Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին։
Ս. Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: