Միասին կարող ենք
կարևոր
1528 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-12 14:47
Քաղաքական

Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին

Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին

Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:

Նամակում ասվում է:

«Սերը հայրենի երկրի նկատմամբ, հպարտությունը նրա պատմությամբ և մեծ մշակույթով, հավատարմությունը հայրենասիրական պարտքին միավորում են մեր բազմազգ ժողովրդին։

Վստահ եմ, որ մեր նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնազոհությունը հանուն Հայրենիքի փառքի, միշտ կծառայեն որպես վառ և ոգեշնչող օրինակ թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ամուր առողջություն և ամենայն բարիք»։