|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շնորհավորական ուղերձում պետության ղեկավարը նշել է, որ հուլիսի 3-ը նշանավոր օր է Բելառուսի պատմության մեջ. Մինսկի ազատագրումը գերմանաֆաշիստական զավթիչներից Մեծ հայրենական պատերազմի ընթացքում ձեռք բերված կարևորագույն հաղթանակներից մեկը դարձավ: Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն համատեղ ջանքերով ամրապնդել դաշնակցային հարաբերությունները, կառուցողական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև առաջ մղել փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում, ինչը ամբողջությամբ համապատասխանում է երկու երկրի շահերին», – նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ: