|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երկրի անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման հարցում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում:
Պուտինը նաև վստահություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումը` ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների՝ Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման շրջանակում: