Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ըստ Yerkir.am-ի՝ Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի եւ Իրանի միջեւ բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը: Համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները հաստատուն քայլերով կամրապնդվեն ու կզարգանան: Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջեւ, կարեւոր են Հայաստանի եւ Իրանի միջեւ կայուն եւ փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը»:
***
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հավատացած եմ, որ միմյանց կրոնի եւ մշակույթի նկատմամբ հարգանքը, զուգորդված քաղաքական երկխոսությամբ, նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի եւ Իրանի միջեւ տարբեր բնագավառներում հաստատված եւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը, որի գրավականը երկու ժողովուրդների դարերի փորձություն անցած իմաստությունն է:
Հանրապետության նախագահը Իրանի հոգեւոր առաջնորդին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն: