|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական սրման կապակցությամբ և կոչ է անում կողմերին պահպանել հրադադարը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահն այսօր՝ հունիսի 11-ին, հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կարող են վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ։
Թրամփի հայտարարություններին Էբրահիմ Ազիզին անդրադարձել է Fars գործակալությանը տված մեկնաբանությունում՝ ասելով, որ Վաշինգտոնի չկշռադատված ցանկացած քայլի հետևելու է Թեհրանի առավել վճռական պատասխանը, ինչն էլ նրանց՝ ամերիկացիներին, ստիպի զղջալ դրանց համար։
Բացի այդ, Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին՝ չնայած երկրների միջև հաստատվել է հրադարար։