Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդումներով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանությունում։
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական խնդիրների մասին հաղորդագրություններով», - ասել է Հաքը:
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը հիշեցրել է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումների, ինչպես նաև մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու միջոցների հետ կապված որոշումների կատարման անհրաժեշտության մասին։
«Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ հեշտացնելու հասանելիությունը կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու համար», - ասել է Հաքը:
Նա հավելել է, որ գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից փակվել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել։
Հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունները մարդասիրական (ավելի քան 360 տոննա) բեռնատարների շարասյուն են ուղարկել, որը կանգնած է Կոռնիջորում եւ Ադրբեջանը թույլ չի տալիս այն Լաչինի միջանցքով հասցնել Արցախ: