Միասին կարող ենք
կարևոր
745 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 13:12
Քաղաքական

Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իրեն, ինչպես «կորցրեց» կոնյակի անվանումը. Վոլոդին

Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իրեն, ինչպես «կորցրեց» կոնյակի անվանումը. Վոլոդին

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու դեպքում կկորցնի սեփական ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին «կոնյակ» անվանումը տալու իրավունքը։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։ Սակայն, նրա խոսքով, ուկրաինական արտադրանքը այդպես էլ չմտավ եվրոպական շուկաներ, քանի որ «մրցունակ չէր»։

«Իսկ ի՞նչ է վաճառելու Հայաստանը։ Գինին նրանք մեզ են վաճառում։ Եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրկախառնվեցին Նիկոլ Փաշինյանի հետ, դե պայմանագիր կնքեք, գինի մատակարարեք Ֆրանսիա։ Ոչ, նույնիսկ կոնյակն արդեն նրանց մոտ բրենդի է, որովհետև ֆրանսիացիներն ասացին՝ ձերն արդեն բրենդի է։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը այնպես, ինչպես այն կորցրին Ուկրաինայում», - հայտարարել է Վոլոդինը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի ժողովրդին պետք է տարանջատել «իշխող վերնախավից», քանի որ հենց վերջինս է, ըստ նրա, «երկիրը տանում դեպի անդունդ»։

Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանն օգնում է թե՛ Հայաստանին, թե՛ հայ ժողովրդին, սակայն դեմ է հարաբերություններում «ստին, երկակի չափանիշներին»։

«Մենք միայն ազնիվ, բաց հարաբերությունների և, իհարկե, փոխշահավետ համագործակցության կողմնակից ենք։ Բարեկամությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է», - եզրափակել է Պետդումայի նախագահը։