|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
«Իմ պատկերացմամբ՝ Փաշինյանը թվաբանությունից շատ հեռու է և չի տիրապետում, թե ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի տեսքով․ Հայաստանը ոչ այդ փողն ունի, ոչ էլ այդ հնարավորությունը՝ դա կոմպենսացնելու»,-այսօր՝ հունիսի 2-ին, Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ի դեպ, մի քանի օր առաջ հակառակն էին ասում։ Ասում էին՝ տեխնիկական հարցեր են, դրանք լուծվելու են։ Մի հայտնի էկոնոմիկայի նախարար էլ ունեն՝ «ֆուռեր հաշվող», նա էլ ասում էր՝ ընդհանրապես հարց չկա, բոլոր հարցերը լուծված են։ Այդ մարդիկ ուղղակի գաղափար չունեն։ Ի՞նչ է նշանակում Եվրոպա գյուղատնտեսական արտադրանք արտահանել։ Մոտակա 10 տարում չեն կարողանալու ոչինչ արտահանել Եվրոպա։ Շատ երկար, շատ դժվար ընթացակարգեր են, և եվրոպացի ֆերմերներն ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը այսպես հեշտ մուտք գործի այդ շուկա։ Շատ դժվար հարց է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։