|
Փոխարժեքներ
03 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ արտահայտվող քաղաքավարությանն ու «ջերմությանը», կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց դժգոհ է կախել խոսափողը Պուտինի հետ զրույցից հետո։
Բանն այն է, որ մի կողմից՝ ՌԴ նախագահը շատ կոռեկտ տոնայնությամբ է խոսել նրա հետ, շնորհավորել է ծննդյան օրը, ինչը արձանագրված է նաև պաշտոնական հաղորդագրության մեջ, մյուս կողմից, սակայն, երբ հերթը հասել է ԵԱՏՄ-ԵՄ դիլեմային, Պուտինը վերադարձել է Աստանայում կիրառված դիվանագիտական, բայց կոշտ ձևակերպումներին։ Մեր աղբյուրի պնդմամբ, զրույցից անմիջապես հետո Փաշինյանը հրահանգել է էկոնոմիկայի նախարարին՝ «կաշվից դուրս գալ», բայց մի բան մտածել, որովետև ռուսները հաստատ սահմանափակումները չեն վերացնելու, դեռ մի բան էլ դրանք ավելի են խորանալու: Պատահական չէ, որ անցած երկու օրերին էկոնոմիկայի նախարարը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու, որ հարցերը կլուծվեն, ապրանքները ԵՄ կգնան, եթե այստեղ էլ մնան, հոգ չէ, էժան ապրանք կօգտագործենք: Հասկանալի է, որ այս «բլեֆի» ակցիային անմասն չէ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը մի կողմից՝ խոստանում է հարկատուների հաշվին նախընտրական լավություն անել, այն է՝ «բիբարի փողը տալ», մյուս կողմից՝ հայտարարում է, թե որոշ ապրանքներ արդեն ԵՄ ճանապարհին են. ակնհայտ է, որ սա ճարահատյալ նախընտրական քարոզչական սուտ է և հարցի լուծում լինելուց շատ հեռու: Այսինքն, զուտ ընտրություններից առաջ «թոզփչոցի» է: