Միասին կարող ենք
կարևոր
1129 դիտում, 45 րոպե առաջ - 2026-06-02 21:14
Քաղաքական

Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը. «Փաստինֆո»

Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Սամվել Կարապետյանի Կիպրոսի և Ռուսաստանի անձնագրերը վերադարձնելու մասին փաստաբանի միջնորդությունը։

Փաստաբան Արամ Վարդեւանյանի ներկայացրած միջնորդությունը քննարկվել է այսօր տեղի ունեցած դատական նիստում, որը բավարարվել է մասնակի։

Ինչպես արդեն հայտնել էինք, դատարանը որոշել է վերադարձնել միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար։