Միասին կարող ենք
կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 11:27
Տնտեսական

Հայաստանի գյուղատնտեսության վերացման ճանապարհային քարտեզը

Հայաստանի գյուղատնտեսության վերացման ճանապարհային քարտեզը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունն ու ագրովերամշակման ոլորտն այսօր կանգնած են խորը և անդառնալի ճգնաժամի առաջ:

Ինչից սկսվեց

1. ՔՊ-ի իշխանության գալուց անմիջապես հետո վերացվեց գյուղատնտեսության նախարարությունը: Գյուղնախարարության լիազորությունները վերապահվեցին էկոնոմիկայի նախարության 1-2 վարչության: Գյուղնախարարության մասնագետներին փոխարինեցին միջինից ցածր մասնագիտական գիտելիքներ ու փորձ ունեցող ՔՊ-ամերձ կադրերով:

2. Ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերածվեց մի անատամ կառույցի՝ տեսչական մարմնի սահմանափակ լիազորություններով` ՍԱՊԾ:

Շատ լիազորություններ փոխանցվեցին պետական այլ մարմինների, մասնավորապես՝ ՊԵԿ-ին: Կադրային սխալ քաղաքականություն սկսեց իրականացվել նաև այս կառույցում: 2 տարում փոխվել են ՍԱՏՄ 3 ղեկավարներ:

3. Կազմաքանդվեց գյուղատնտեսության ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: 2018թ. հետո դե ֆակտո նշանակված ռեկտորները հլու հնազանդ կատարում են քաղաքական ղեկավարության հանձնարարականները․ համալսարանի ընդունելությունը հասցրել են պատմական մինիմումի՝ տարեկան մի քանի տասնյակ ուսանող, բուհի գույքահարկի պարտքը հասնում է 900 միլիոն դրամի:

Ինչ կունենա Հայաստանը արդյունքում

Ոլորտը կդառնա ոչ շահութաբեր, անարդյունավետ, առանց մասնագիտական կադրերի:

Այս ամենի նպատակը ՀՀ-ն գյուղմթերք արտահանելու փոխարեն կդառնա Թուրքիայից ներմուծող երկիր՝ իր պարենային անվտանգությունն ամբողջովին հանձնելով ցեղասպան այդ երկրի հայեցողությանը:

 

Վ․Ս․