Միասին կարող ենք
կարևոր
712 դիտում, 54 րոպե առաջ - 2026-06-02 18:19
Հասարակություն Քաղաքական

Էժան գյուղմթերքը կգա Թուրքիայից այնքան ժամանակ, քանի դեռ ստրուկի պես կատարենք նրանց բոլոր պահանջները. Էդգար Էլբակյան

Էժան գյուղմթերքը կգա Թուրքիայից այնքան ժամանակ, քանի դեռ ստրուկի պես կատարենք նրանց բոլոր պահանջները. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

«Գյուղոլորտի մասին։ Երբ արտահանման շուկա չմնա, որովհետև եղած շուկան ոչնչացվում է ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների ջանքերով, իսկ այլ տեղերում բուն շուկայական տնտեսության օրենքներով մեր գյուղմթերքը չի կարող մրցակցել, դե-ֆակտո իշխանությունները կանեն մի պարզ բան։

Ճիշտ այնպես, ինչպես այսօր արցախցիներին են փորձում համոզել, որ իրենք ոչ թե ապրել են, այլ պատանդ են եղել Արցախում, նույն կերպ գյուղացիների ուղեղը կփորձեն մտցնել, որ նրանք պատանդ են եղել գյուղի դաշտերում, ճռնչան արևի տակ։ Կհրավիրեն քաղաքում ապրելու և «կայֆավատ լինելու», իսկ էժան գյուղմթերքը կգա Թուրքիայից այնքան ժամանակ, քանի դեռ ստրուկի պես կատարենք նրանց բոլոր պահանջները։ Կհամոզեն, որ չկատարել չենք կարող, որովհետև սովից կմեռնենք։ Կարևորը, որ գյուղերը դատարկվեն։ Դա էլ է թուրքերի պահանջներից մեկը։

Երբեմն նույնիսկ հասկացող մարդկանց համար է դժվար պատկերացնել Հայաստանի ոչնչացման հրեշավոր ծրագրի մասշտաբն ու հետևողականությունը, և դե-ֆակտո իշխանությունների սառնասիրտ հաճույքն այդ պրոցեսից»։