|
Փոխարժեքներ
03 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բերդցիների «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը։
Նա ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մասնավորապես՝ 2017 թվականին պաշտոնավարել է որպես Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ։ Այժմ նա ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 122-րդ տեղում է։
Բերդից հայտնեցին, որ Գ․ Սաղոյանը բիզնեսով է զբաղվում` Երևանում բազմահարկ շենքեր կառուցում։