Միասին կարող ենք
կարևոր
655 դիտում, 58 րոպե առաջ - 2026-06-02 20:31
Հասարակություն

Շարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Շարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր պատասխանել է մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հարցերին։

Անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ ամեն ջանք գործադրում  են, որ իշխանության կամքին ենթարկեցվի եկեղեցին, որ իրեն հեռացնեն կաթողիկոսական գահից, և չնայած այս ճնշումներին՝ Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է մնում.    

«Մենք շարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, հավատարիմ մեր ազգին ու ծառայությանը, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը։

Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, Հայոց Հայրապետին հեռացնելը իշխանության տնօրինման հարցը չէ։

Եթե հարցեր կան ընդդեմ Հայոց Հայրապետի կամ որևէ եկեղեցականի՝ այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ։

Այդ սկզբունքները մենք ամենայն ջանադրությամբ պաշտպանելու ենք և չենք ենթարկվելու ճնշումների, որևէ բռնության»,-ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը։