|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Նախորդ օրը դիտեցի «Հայաստան» դաշինքի ղեկավար ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի հարցազրույցը Հ1-ի տաղավարում, իսկ երեկ լսեցի Դաշինքի առաջնորդի ելույթը ամփոփիչ հանրահավաքում:
Դետալիզացված անալիզ անելու իմաստ չկա, քանի որ ամեն բան հստակ տեսանելի է.
փորձեմ կետերով տարանջատել. (նման մոտեցմամբ կվերլուծվեն նաև մյուս երկու ընդդիմադիր միավորների առաջնորդների ավարտական ու միտինգային խոսքերը):
- հստակ տեսանելի է, որ երեք ուժերից հատկապես «Հայաստան» դաշինքն է ամենից արմատական քաղաքական միավորը և հստակ քաղաքական գնահատականներ է տալիս գործողների քայլերին, ինչպես նաև դիրքորոշում ձևակերպում ապագայում այդ մասով իր անելիքների հետ կապված - ՊԱՏԺԵԼՈՒ ենք...
- ելույթը, ինչպես Հ1 հաղորդման մեջ, այնպես էլ հանրահավաքին, հստակ էր, կետերով, թիրախային, կոնկրետ, կոշտ,
- պոպուլիստական խոստումներ չկային. չենք խոստանում որևէ բան, որը չենք անելու, կամ չենք կարողանալու անել,
- գործող իշխանությունների քննադատությունը հստակ էր, «խոստում-իրականություն» բաժանմամբ, այսինքն կոնկրետ փաստերի արձանագրմամբ՝ հղում անելով նաև գործող վարչապետի տեքստերին,
- գործող իշխանության կոնկրետ, ոլորտային անարդյունավետ թիրախային քայլերն ի ցույց դնելով և դրա հետևանքների արձանագրումով:
Հաղթանակը ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր երեքից որևէ մեկին ձայն տալու մեջ է:
Կխնդրեմ նաև տարածել:
Էս ա»: